Կամավոր հանձնառություններ
Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի շրջանակներում ստանձնած կամավոր հանձնառություններ
Փախստականների հարցերով գլոբալ ֆորումը կազմակերպվում է չորս տարին մեկ պարբերականությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ղեկավարությամբ և համակարգմամբ։
Շվեյցարիայի կառավարությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ հանդիսանում է Ֆորումի համակազմակերպիչ։
Ղեկավարվելով միջազգային պարտավորություններով և ազգային առաջնահերթություններով՝ Հայաստանը 2019 թվականին ստանձնել է իր առաջին պարտավորությունների շարքը և ընդլայնել դրանք 2023 թվականին: 2019 թվականին Հայաստանը պարտավորվել է իրականացնել բարեփոխումներ՝ կենտրոնանալով ապաքաղաքացիության կանխարգելման, նվազեցման և վերացման, ապաստանի համակարգի ամրապնդման և փախստականների ինտեգրման վրա: 2023 թվականին այս պարտավորությունները ընդլայնվեցին՝ ներառելով բնակարանային պայմանների, ներառական կրթության, առողջապահության, զբաղվածության և սոցիալական պաշտպանության հասանելիությունը, ինչպես նաև՝ կանանց և աղջիկների իրավունքները:
Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանը ստանձնել է 13 կամավոր հանձնառություններ: Մանրամասներին ծանոթանալու համար՝