Հարթակի Մասին
ԱԻ-ՆԵՄՐԱ մոնիտորինգային ցանցը (Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմն է, որը ձևավորվել է՝ հաշվի առնելով Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից մշակված առաջարկությունները՝ մարդու իրավունքների ոլորտում ազգային զեկույցներ ներկայացնելու կարողություններն ամրապնդելու նպատակով:
ՀՀ վարչապետի՝ 2024թ. նոյեմբերի 18-ի 1031-Ա որոշմամբ ստեղծված այս մեխանիզմը համախմբում է պետական կառավարման մարմինների ոլորտային համակարգողների ցանցը՝ թվային միասնական հարթակի համակցությամբ: Վերջինս ապահովում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանին ուղղված հանձնարարականների կենտրոնացված մեկտեղումը՝ հեշտ որոնելի և մատչելի ձևաչափով։
ԱԻ-ՆԵՄՐԱ հարթակի գործառույթներն են.
- Դասակարգել և խմբավորել մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հանձնարարականները, որոնք Հայաստանին են ուղղվել ՄԱԿ պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի կողմից, ՄԱԿ Համընդհանուր Պարբերական Դիտարկման գործընթածի շրջանակներում և Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից;
- Դյուրացնել միջգերատեսչական համակարգումը՝ թվային միասնական հարթակի միջոցով տեղեկատվության հետ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու միջոցով;
- Նպաստել թափանցիկությանը՝ տեղեկատվությունը հանրության համար բաց և հասանելի դարձնելով և քաղաքացիական հասակարության մասնակցությունը խրախուսելով;
- Խթանել բաց կառավարումն ու հաշվետվողականությունը՝ նորարարական գործիքներ կիրառելով՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի հանձնառության ամրապնդման: