Փնտրել հանձարարականներ
Հղում | |||||
|---|---|---|---|---|---|
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտե | Ամրապնդել մանկական ամուսնությունների և զոհերի վրա դրանց կործանիչ հետևանքների կանխարգելմանն ուղղված ջանքերը, ավելացնել իրազեկության բարձրացման ջանքերը՝ խրախուսելու այդ պրակտիկայի դադարեցումը և համայնքներում ու ընտանիքներում հարթակներ ու հնարավորություններ ստեղծել՝ աղջիկների կրթություն ստանալու առավելությունների վերաբերյալ քննարկումների համար։ Սահմանել տույժեր այն անձանց համար, ովքեր իրականացնում են երեխաների ամուսնություն կամ նպաստում են դրան, և տուժողների համար ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և անհրաժեշտ պաշտպանության այլ ձեւերի մատչելիություն։ | 2023 | Ավարտված է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտե | Ընդունել օրենսդրական դրույթներ երեխայի աշխատանքի արգելքի վերաբերյալ, ավելացնել աշխատանքի տեսչական ստուգումները ոչ ֆորմալ տնտեսությունում եւ իրականացնել իրազեկվածության բարձրացման արշավներ՝ երեխայի աշխատանքը վերացնելու համար | 2023 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտե | Ակտիվացնել ջանքերը երեխայի աշխատանքի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ուղղությամբ՝ ապահովելով, որ տնտեսական շահագործման վերաբերյալ իրավական դրույթները վճռականորեն կիրարկվեն՝ ամրապնդելով երեխայի աշխատանքի տեսչական ստուգման մեխանիզմները; ապահովել, որ գործատուները պատասխանատվության ենթարկվեն աշխատանքային օրենսդրության խախտումների համար | 2023 | Ավարտված է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտե | Ավելացնել ջանքերը երեխաների ապաինստիտուցիոնալացմանը նպաստելու և խթանելու ուղղությամբ և ապահովել երեխաներին խնամատարության հանձնելու և հաստատություններում տեղավորելու գործընթացի պարբերական դիտարկումը: | 2023 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտե | Աջակցել և ապահովել երեխաների խնամքն իրենց կենսաբանական ընտանիքներում, այդ թվում՝ մեկ ծնողից բաղկացած ընտանիքներում, ներդնել ընտանիքներում երեխաների վերաինտեգրման հնարավորությունների ընդլայնման և խթանման մեխանիզմներ և խրախուսել խնամատար ընտանիքներին՝ որդեգրելու երեխաներ՝ անկախ նրանց տարիքից կամ հաշմանդամությունից՝ համապատասխան ընտանիքների համար իրականացնելով անհրաժեշտ վերապատրաստում և տրամադրելով աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող երեխայի պատշաճ խնամքն ապահովելու համար: | 2023 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ապահովել երեխաների իրավունքների իրականացումը՝ համաձայն Կոնվենցիայի, զինված հակամարտություններին երեխաների ներգրավման մասին կամընտիր արձանագրության և երեխաների վաճառքի, մանկական մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրության՝ Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ողջ ընթացքում։ Ապահովել երեխաների իմաստալից մասնակցությունը Կայուն զարգացման բոլոր 17 նպատակներին հասնելուն ուղղված քաղաքականության և ծրագրերի մշակմանը և իրականացմանը, որքանով դրանք վերաբերում են երեխաներին։ | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Արագացնել այս օրենքի նախագծի և դրան կից օրենսդրության քննարկումն ու ընդունումը | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ապահովել, որ նշված օրենսդրությունը լիովին համապատասխանի Կոնվենցիային և ներդրվի բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներով ու մեխանիզմներով՝ դրա արդյունավետ իրականացման համար | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ամրապնդել «Երեխայի իրավունքների մասին» գործող օրենքի կիրառումը | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ապահովել, որ Երեխայի իրավունքների պաշտպանության նոր 2024-2029 թվականների համալիր ծրագիրը հիմնված լինի Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ազգային ռազմավարական ծրագրի իրականացման գնահատման վրա և ընդգրկի Կոնվենցիայով և դրա կամընտիր արձանագրություններով ընդգրկված բոլոր ոլորտները։ Ապահովել, որ ծրագիրը ապահովված լինի բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներով | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Հզորացնել ազգային մակարդակում Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը և տարածաշրջանային ու տեղական մակարդակներում համակարգման համար պատասխանատու մասնագիտական մարմինները՝ նրանց տրամադրելով համապատասխան մանդատներ և բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ Կոնվենցիայի և դրա կամընտիր արձանագրությունների իրականացման համար՝ ապահովելով պետական հաստատությունների միջև արդյունավետ համակարգումն ու համագործակցությունը | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Կատարել երեխաների բյուջետային կարիքների համապարփակ գնահատում և հատկացնել համարժեք բյուջետային միջոցներ՝ համախառն ներքին արդյունքի համամասնությամբ, համաձայն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի և, մասնավորապես, ավելացնել սոցիալական ոլորտներին հատկացվող բյուջեն և լուծել անհավասարությունները՝ հիմնվելով երեխաների իրավունքներին վերաբերող ցուցանիշների վրա: | 2024 | Նախատեսված է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Պետական բյուջեի մշակման հարցում կիրառել երեխայի իրավունքների վրա հիմնված մոտեցում՝ ներդնելով բյուջեի ողջ ընթացքում երեխաների համար նախատեսված ռեսուրսների բաշխման և օգտագործման հետևողական համակարգ: Օգտագործել այս տվյալների վրա հիմնված հետևողական համակարգը ազդեցության գնահատման համար, թե ինչպես կարող են ցանկացած ոլորտում ներդրումները ծառայել երեխայի լավագույն շահերին | 2024 | Նախատեսված է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Սահմանել բյուջետային սահմանագծեր բոլոր երեխաների համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով անապահով կամ հատուկ խոցելի իրավիճակներում գտնվողներին, ովքեր կարող են դրական սոցիալական միջոցառումների կարիք ունենան և ապահովել, որ այդ բյուջետային սահմանագծերը պաշտպանված լինեն նույնիսկ տնտեսական ճգնաժամի, բնական աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքերում | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ստեղծել տվյալների հավաքագրման համապարփակ համակարգ՝ տարանջատող տվյալները ըստ տարիքի, սեռի, հաշմանդամության, քաղաքացիության, էթնիկական ծագման, միգրացիոն կարգավիճակի և այլ կատեգորիաների, համակարգ, որը ներառում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և դրա կամընտիր արձանագրությունների բոլոր ոլորտները այդ թվում ամրապնդելով երեխաների վերաբերյալ տվյալների «Մանուկ» տեղեկատվական և վերլուծական համակարգը | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ապահովել, որ երեխաների իրավունքների վերաբերյալ վիճակագրական տվյալները և ցուցանիշները բաշխվեն շահագրգիռ նախարարությունների միջև և հիմք հանդիսանան Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և դրա կամընտիր արձանագրությունների արդյունավետ իրականացման համար քաղաքականության, ծրագրերի և նախագծերի մշակման, մոնիթորինգի և գնահատման համար | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ապահովել, որ բոլոր երեխաները հասանելիություն ունենան գաղտնի, երեխայամետ և անկախ բողոքարկման մեխանիզմներին դպրոցներում, խնամատարության համակարգերում, այլընտրանքային խնամքի հաստատություններում և կալանքի տակ՝ բռնության, չարաշահման, խտրականության և իրենց իրավունքների այլ խախտումների բոլոր ձևերի մասին հաղորդելու համար | 2024 | Ավարտված է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ապահովել հասանելիությունը իրավաբանական աջակցությանը, խորհրդատվության և միջոցների հասանելիության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությանը, ներառյալ փոխհատուցումը և վերականգնումը մասնավորապես՝ 14 տարեկանից փոքր երեխաների համար | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Բարձրացնել երեխաների իրազեկվածությունը գործող մեխանիզմների շրջանակներում բողոք ներկայացնելու իրենց իրավունքի վերաբերյալ | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ապահովել երեխաների հետ աշխատող բոլոր համապատասխան մասնագետների համար համակարգված և պարտադիր վերապատրաստում՝ երեխայակենտրոն ընթացակարգերի և միջոցների, երեխաների իրավունքների և Կոնվենցիայի վերաբերյալ | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Շարունակել ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մասնավորապես՝ նրա Երեխաների պաշտպանության ստորաբաժանումը, և ապահովել, որ այն ստանա բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ իր մանդատի արդյունավետ և անկախ կատարումը հնարավոր դարձնելու համար՝ մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ազգային հաստատությունների կարգավիճակին վերաբերող սկզբունքներին լիովին համապատասխան (Փարիզյան սկզբունքներ) | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Համակարգված և նախաձեռնողաբար ներգրավել քաղաքացիական հասարակությանը, այդ թվում՝ ոչ կառավարական կազմակերպություններին և մանկական կազմակերպություններին, երեխաների իրավունքներին վերաբերող քաղաքականության, պլանների և ծրագրերի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներում և ստեղծել նրանց մասնակցության մեխանիզմներ։ Ուժեղացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում՝ երեխաների իրավունքների ոլորտում աշխատողների լիակատար անկախությունն ապահովելու միջոցառումները, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց գործունեությունը և հաղորդակցվեն առանց ինքնագրաքննության /self-censorship/ | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Կիրառել Սահմանադրության 37-րդ հոդվածը, Ընտանեկան օրենսգիրքը և այլ օրենքներ, որոնք սահմանում են երեխաների իրավունքը՝ իրենց լավագույն շահերը որպես առաջնային նկատառում դիտարկելու, և ապահովել, որ այն պատշաճ կերպով ներառվի, հետևողականորեն մեկնաբանվի և կիրառվի բոլոր օրենսդրական, վարչական և դատական գործընթացներում և որոշումներում, ինչպես նաև բոլոր քաղաքականություններում, ծրագրերում և նախագծերում, որոնք վերաբերում են երեխաներին և ազդեցություն ունեն նրանց վրա: | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Մշակել ընթացակարգեր և չափանիշներ՝ երեխաների հետ և երեխաների համար աշխատող բոլոր համապատասխան մասնագետներին ուղեցույց տրամադրելու համար՝ յուրաքանչյուր ոլորտում երեխայի լավագույն շահերը որոշելու համար՝ որպես առաջնային նկատառում | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ձեռնարկել միջոցներ՝ օրենքի նախագիծն ընդունելու և երեխայի լսված լինելու իրավունքը ճանաչող օրենսդրության արդյունավետ կիրառումն ապահովելու համար, ներառյալ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները և այն օրենքները, որոնք ապահովում են երեխաների լսված լինելու իրավունքը, այդ թվում՝ 16 տարեկանից փոքր երեխաների բժշկական միջամտությունների համար | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Խթանել բոլոր երեխաների գիտակից և լիազորված մասնակցությունը ընտանիքում, համայնքներում և դպրոցներում՝ ապահովելով աշակերտական խորհուրդների արդյունավետությունը, և ներգրավել երեխաներին իրենց վերաբերող բոլոր հարցերում որոշումների կայացման գործընթացում | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Հետագայում ամրապնդել «Մանկական խորհրդարանը» որպես կանոնավոր միջոցառում և ապահովել, որ այն օժտված լինի իմաստալից մանդատով և համապատասխան մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներով՝ նպաստելու երեխաների արդյունավետ ներգրավմանը իրենց վերաբերող հարցերի վերաբերյալ ազգային օրենսդրական գործընթացներին | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Երաշխավորել երեխաների հավաքների և միավորումների ազատության իրավունքը և ապահովել, որ բողոքի ցույցերին մասնակցողները չենթարկվեն իրավապահ մարմինների կողմից չափազանց ուժի կիրառմանը | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ապահովել երեխաների իրավունքը՝ տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանալու վերաբերյալ, այդ թվում՝ առցանց աղբյուրներից, և պատշաճ կերպով պաշտպանել երեխաներին վնասակար բովանդակությունից և նյութերից, նաև առցանց ռիսկերից, ինչպես նաև նախատեսել խախտումները հետապնդելու համար մեխանիզմներ: | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Բարելավել երեխաների, ուսուցիչների և ընտանիքների թվային գրագիտությունն ու հմտությունները՝ երեխաների բարեկեցությունը վնասող տեղեկատվությունից և նյութերից պաշտպանելու համար: | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Մշակել կանոնակարգեր և պաշտպանության քաղաքականություններ լրատվամիջոցների և թվային միջավայրի համար՝ երեխաների իրավունքները պաշտպանելու նպատակով | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Մշակել երեխաների նկատմամբ բռնության, այդ թվում սեռական և շահագործման կանխարգելման և դրա դեմ պայքարի համապարփակ ռազմավարություն: | 2024 | Ավարտված է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ամրապնդել երեխաների նկատմամբ կամ դրանց մասնակցությամբ ընտանեկան բռնության բոլոր դեպքերի վերաբերյալ ազգային տվյալների բազան և իրականացնել բռնության ծավալի, պատճառների և բնույթի համապարփակ գնահատում, ինչպես նաև ապահովել, որ ընտանեկան բռնությունից պաշտպանությանն ուղղված օրենսդրությունը ապահովի երեխաների համար բավարար հոգեսոցիալական աջակցություն և պատժամիջոցներ, այդ թվում՝ տույժեր, որոնք համապատասխանեն հանցագործության ծանրությանը և հաշվի կառնեն երեխաների լավագույն շահերը | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ներդնել հասանելի, գաղտնի և երեխաների համար հարմար մեխանիզմներ, որպեսզի երեխաները կարողանան հաղորդել բռնության մասին | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ամրապնդել երեխաների պաշտպանության համակարգը և ընդլայնել «Անվտանգ անկյուն» կամ «Բարնահուս» տիպի հաստատությունները ամբողջ երկրում՝ բավարար բյուջեով, ապահովելով բազմամասնագիտական, երեխաների և սեռի համար բարենպաստ հետաքննություններ, որոնք կխուսափեն կրկնվող հարցազրույցներից և երեխայի կրկնակի տրավմատիզացիայից խաչաձև հարցաքննության ժամանակ, և որոնք կամրապնդեն տրավմայի վրա կենտրոնացած թերապիան և այլ աջակցության ծառայությունները բռնության զոհ դարձած երեխաների, մասնավորապես՝ սեռական բռնության զոհերի համար | 2024 | Ընթացքում է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ապահովել, որ աուդիովիզուալ ձայնագրված հարցազրույցները ընդունվեն որպես ապացույց դատական վարույթում և ապահովեն, որ խաչաձև հարցաքննությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է տեղի ունենալ անհապաղ նախադատական փուլում՝ երեխայի կողմից լրացուցիչ ցուցմունքներ տալու անհրաժեշտությունից խուսափելու նպատակով | 2024 | Ավարտված է | |
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Վերապատրաստել բռնության զոհ կամ ականատես դարձած երեխաների հետ և նրանց համար աշխատող մասնագետներին, և նպաստել ու խթանել նման մասնագետների կողմից երեխաների նկատմամբ բռնության մասին պարտադիր հաղորդումը | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Ապահովել, որ երեխաների նկատմամբ բռնության բոլոր դեպքերը, այդ թվում՝ սեռական բռնությունը, անհապաղ հաղորդվեն և հետաքննվեն, որ մեղավորները հետապնդվեն և պատշաճ կերպով պատժվեն, և որ զոհերին տրամադրվեն համապատասխան փոխհատուցումներ | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Իրականացնել իրազեկման միջոցառումներ՝ սեռական շահագործման և բռնության զոհերի խարանի դեմ պայքարելու համար և ապահովել նման խախտումների մասին մատչելի, գաղտնի, երեխաների համար հարմար և արդյունավետ հաղորդման ուղիներ | 2024 | ||
Երեխաների իրավունքներ | ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտե | Իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխաների սեռական բռնության և շահագործման վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար՝ թե՛ հանրության անդամների, մասնավորապես՝ երեխաների, թե՛ երեխաների հետ և նրանց համար աշխատող մասնագետների շրջանում, և արձագանքել երեխաների սեռական շահագործման և բռնության բոլոր դրսևորումներին առցանց, այդ թվում՝ ամրապնդելով մասնագիտական կարողությունները և ծրագրային գործիքները՝ նման չարաշահումները հայտնաբերելու և հետաքննելու համար | 2024 | Ավարտված է |