Նորություններ

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբը (GRETA) հրապարակել է ՀՀ-ի վերաբերյալ 4-րդ զեկույցը

հունիսի 10, 2026

Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբը (GRETA) հրապարակել է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ չորրորդ շրջանի զեկույցը։ Զեկույցն անդրադառնում է 2022 թվականից մինչև 2026 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ ուղղված մարդկանց թրաֆիքինգի զոհ դառնալու ռիսկերի և խոցելիության կանխարգելմանը, զոհերի արդյունավետ հայտնաբերմանը, նրանց պաշտպանության և աջակցության ապահովմանը, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունների բացահայտմանը: Զեկույցը հասանելի է այստեղ: