Նորություններ

Հայտարարություն ՄԱԿ-ի Արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողի մանդատը համալրելու վերաբերյալ

հոկտեմբեր 12, 2026

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի քարտուղարությունը հայտարարել է ՄԱԿ-ի արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողի մանդատի թափուր պաշտոնը համալրելու նպատակով դիմումների ընդունում։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հարցումը և ներբեռնել Word ձևաչափով հարցաթերթիկը։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հոկտեմբերի 20-ը (Ժնևի ժամանակով ժամը 24:00-ը):

Մանդատի, ինչպես նաև դիմելու ընթացակարգի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.ohchr.org/en/hr-bodies/hrc/sp/hrc64: